ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստեփան Գրիգորյանն ազատ արձակվեց

Ստեփան Գրիգորյանն ազատ արձակվեց
22.04.2018 | 23:02

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից` տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։

Նա բերման էր ենթարկվել այսօր Հանրապետության հրապարակից։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ էր ներկայացրել։

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ