ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին

Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին
22.04.2018 | 23:04

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Խաղաղ, օրինական և ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը համընդհանուր իրավունք է բոլորի համար։ ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները խորապես կհարգեն այդ իրավունքը և կկիրառեն օրենքը արդար ու հավասարապես՝ համապատասխան Հայաստանի կողմից որդեգրած պարտավորությունների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտեն զսպվածություն և գործեն համապատասխանաբար։ Անհրաժեշտ է երկխոսություն, որի կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Անհանգստացնող է, որ այսօր Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կարճ հանդիպումը չլուծել հետագա էսկալացիան»

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ