ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Արամ Սարգսյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
22.04.2018 | 23:09

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ձերբակալությունից հետո զանգահարել է վարչապետ Սերժ Սարգսյանին և խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:


«Չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ ինձ թույլ տան մտնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ», - ասել է Արամ Սարգսյանը: Նա գտնում է, որ այլընտրանքը՝ քան երկու թիմերի լիդերները հանդիպումն ու երկխոսելն է, չկա: «Այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ու երկխոսել», - ասաց նա՝ հավելելով, որ այլևս չի ցանկանում նոր Մարտի 1 տեսնել:

«Իշխանությունը մեր երկրում չի փոխվել և նա իր էությամբ ավելի լավը չի դարձել, քան 2003 կամ 2008 թվականին էր։ Իշխանությունն ինքնապահպանման խնդիր ունի։ Էնպես չի, որ իշխանությունն իրենով կարող է հրաժարվել ու էնպես չի, որ Սերժ Սարգսյանն էլ ինքն իրենով կարող է հրաժարական տալ։ Ինքն էլ ունի թիմ, որոնք հասկանում են, որ էդ հրաժարականի հետևանքներն ինչում են։ Ընդ որում, իշխանությունն էլ կարող է սթափ լինել, հավաքված ժողովուրդն էլ բաց ձեռքերով են պայքարում ու սթափ են։ Բայց ես տեսնում եմ, որ իսկապես կան երրորդ ուժեր, կարող են լինել բզբզողներ, որոնք իրավիճակը կարող են հանել հունից», - ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ