ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել «ապահովել հավաքի բնականոն ընթացքը»

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել «ապահովել հավաքի բնականոն ընթացքը»
23.04.2018 | 13:54

Այս պահին Երևանում հավաքներ են, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են` հայտարարում է ոստիկանությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել հավաքի բնականոն ընթացքը և երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ «երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, նրանք կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ