ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիգեն Սարգսյան. Մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքը որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի

Վիգեն Սարգսյան. Մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքը որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի
23.04.2018 | 13:55

Վարչապետի մամուլի խոսնակն արդեն պարզաբանում տվել է Սերժ Սարգսյանի արտահայտությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու արտահայտությանը։


Հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, դա սպառնալի՞ք էր, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Իհարկե ոչ, դա որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի։ Դա դիտվում էր որպես նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության և էսկալացիայի, որը որևէ մեկին անհրաժեշտ չէ»։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այն փաստը, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացավ, ցույց է տալիս կառավարության և վարչապետի տրամադրվածությունը՝ այդ երկխոսությունը տանելու։

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ