ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիգեն Սարգսյանը՝ ոստիկանների մասին

Վիգեն Սարգսյանը՝ ոստիկանների մասին
23.04.2018 | 13:56

Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության ու ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ ու այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի վերջին օրերի իրադարձություններին։


«Իրականում, ես համարում եմ, որ ժամանակի հարց է՝ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը ու փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունն իրարից պետք է սկսի ժամանակի մեջ տարբերակվել, խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց դրա մեջ է, որ այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն ու ունի ներկայացվածություն խորհրդարանի, ունի այլ գործիքակազմ՝ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը ու ստիպված է դիմել փողոցին»,- ասաց նա։
Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ինչ հիմա տեղի է ունենում Երևանում, հերթական փորձաշրջանն է Հայաստանի ժողովրդավարության կայացման համար։
Անդրադառնալով պատգամավորների ձերբակալությանը՝ նա ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրավապահները։ «Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ պարզաբանվի իրավապահների կողմից, իրականում, երեկ պատշաճ տեղեկատվություն տարածվել է, կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի, ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- նշեց նա։


Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ Պնախարարն ասաց, թե իր խոսքը կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել։
«Բայց ցանկացած մասսայական հավաքի ժամանակ, ես տեսել եմ ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները միշտ կարող են ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել»,- ասաց նա։
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, թե կարևոր է՝ ոստիկանության գործողությունների նկատմամբ ի սկզբանե ապրիորի չլինի մեղավորության կանխավարկած։


«Որովհետև այդ մարդիկ, նաև շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար։ Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գա կամ դուր չգա, բայց հավատացնում եմ ձեզ՝ անգործության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր կարող են լինել, քան՝ այն գործողությունները, որը ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել»,- նշեց Պնախարարը:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ