ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիգեն Սարգսյան. Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցել, որ սահմանին կուտակումների մասին տեսանյութը կեղծված է

Վիգեն Սարգսյան. Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցել, որ սահմանին կուտակումների մասին տեսանյութը կեղծված է
23.04.2018 | 13:57

Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ սահմանին հակառակորդի կուտակումների մասին տեսանյութը կարող էր կեղծված լինել` լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջնագծի իրավիճակին՝ ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը: «Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լինել, հուսով եմ` հասկանում եք, որ շատ օբյեկտիվ ու հասկանալի ձևով, իրոք, հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ տեղի ունեցող զարգացումներին»,- ասաց Վիգեն Սարգսյանն` ընդգծելով.


«Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի` իր առջև դրած խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ անելուն: Ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով նոր բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին»,- ասաց նա: Պնախարարի խոսքով` սահմանային իրավիճակի բարձրաձայնումը նպատակ չուներ կանխել կամ փոխել որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: «Բայց դա նաև չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում` նույնիսկ, եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա»,- ասաց պաշտպանության նախարարը։

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ