ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պաշտպանության նախարարը պարզաբանել է` որ դեպքում բանակը կարող է ներգրավվել ներքին գործընթացներում

Պաշտպանության նախարարը պարզաբանել է` որ դեպքում բանակը կարող է ներգրավվել ներքին գործընթացներում
23.04.2018 | 14:01

ՀՀ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:

«Պետք է վստահ լինեք, և մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ Զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ ռեժիմի պարագայում է և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԶՈՒ կարող են ներգրավվել միայն «լրացուցիչ ուժի օգտագործման ձևով, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները»: «Ես չասացի, որ կա ուժի մտադրություն, ես ասացի, որ օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է և իմ, ինչպես նաև, վստահ եմ, բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում»,- ասաց Վիգեն Սարգսյանը

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ