ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիգեն Սարգսյան. «Լույսի» շրջանավարտներից 60-ը որոշել էին քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին

Վիգեն Սարգսյան. «Լույսի» շրջանավարտներից 60-ը որոշել էին քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին
23.04.2018 | 14:01

«Լույս» հիմնադրամի ծրագրով համաշխարհային լավագույն բուհերում կրթություն ստացած 570 շրջանավարտներից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին` լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Լույս» հիմնադրամի շրջանավարտների` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին 570 քաղաքացի այդ ծրագրով կարողացել է ստանալ մրցակցային կրթություն՝ ընդ որում ամենաազատական պայմաններում` ոչ պարտադրել ենք հետագա աշխատանքի վայր, ոչ պարտադրել ենք վերադարձ կամ ոչ վերադարձ: 570 շրջանավարտներից 60 հոգին որոշել է քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին, բայց դա էլ, երևի, բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են իրենց վերապահում` տենց լինում է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ մեկ զանգի դեպքում Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանդիպել այդ 60 շրջանավարտի հետ ու մանրամասն լսել նրանց մտահոգությունը. «Ես կարծում եմ` դա շատ տգեղ քայլ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու: Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ միանգամից ընդուներ ու հետները շատ մանրամասն խոսեր: Բայց իրենք, հատկապես նրանցից ոմանք, նույնիսկ Հայաստանում չեն և որոշել են հեռվից հեռու վաչապետին փոխանցել, թե ինչպես անի, որ երկիրն ավելի լավ կառավարի: Այնինչ իրենք, ունենալով այդ կրթությունը, իրականում այս երկրի համար բան չեն անում»:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ