Պատերազմի մասնակիցներն արդեն 30 րոպե սպասում են Բաղրամյան պողոտայում՝ մինչև պատգամավորներն արձագանքեն։ Կենտրոնի երթերից մեկին միացել են զինվորական համազգեստով մի քանի երիտասարդներ: Հարցին, թե արդյո՞ք զինվորականներ են, նրանցից մեկը պատասխանեց, որ եկել են զորամասերից մեկից։ Զինվորականները երգում են Հայաստանի օրհներգը:
Ապրիլյան պատերազմի մասնակիցները երթով Բաղրամյան պողոտայով գնում են դեպի Ազգային ժողով` հանդիպելու պատգամավորների հետ։ Ոստիկանությունը փշալարերով փակել է Բաղրամյան փողոցը և թույլ չի տալիս հանդիպել պատգամավորների հետ։
Հալաբյան փողոցում, որտեղ գտնվում է հանրապետության ամենախոշոր բուժկենտրոններից մեկը՝ «Արմենիա հանրապետական կենտրոնը», բուժաշխատողները փակել են փողոցը և դրոշներով ու «մի-ա-ցում» վանկարկումներով քայլում են։ Բուժաշխատողները պահանջում են ազատ արձակել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և աջակցություն են հայտնում այս օրերին փողոցներում գտնվող երիտասարդությանը:
Քիչ առաջ ուսանողներին մոտեցավ ոստիկանը, ում ուսանողներից մեկը հայտարարարեց՝ մենք Ձեզ տեղեկացնում ենք, որ խաղաղ երթ ենք անում: Սակայն ոստիկանը պահանջեց, որ դուրս գան փողոցից՝ երթևեկության կարգավորման համար: Սրանից հետո հնչեցին վանկարկումներ՝ «ոստիկանը մեր-նա»:
Քիչ հետո ուսանողները սկսեցին վանկարկել՝ «Նի-կոլ, Նի-կոլ», ապա՝ «մի-ա-ցեք»: ՈՒսանողներն անցան Սայաթ-Նովա փողոցով: