Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որ Աժ-ից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը ասաց, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: