Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չգիտի, թե որտեղ է պահվում Նիկոլ Փաշինյանը։ «Ճիշտն ասած կոնկրետ տեղը ես չգիտեմ, իրավապահ մարմիններից ես հարցրել եմ, թե արդյո՞ք տեղեկացված է ընտանիքը և ներգրավված է փաստաբան, պատասխանել են, որ այո, փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան և իրականացվում են համապատասխան գործողություներ»` ասուլիսում ասաց նախարարը: