Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատության մեջ են։ Րոպեներ առաջ նրանք դուրս եկան Երևանի ձերբակալվածների պահման վայրից։
«Մեր պլանները չեն փոխվել»,- ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երեկոյան կրկին հանրահավաք ունենք Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ ուզում են ծանոթանալ ընթացիկ գործողություններին։ Դրանից հետո որոշում կընդունեմ։
Այս պահին այսքանը։ Պահանջում եմ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` խոստանալով, որ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցի մանրամասները կներկայացնի հանրահավաքի ժամանակ։