ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱԿ-ը շնորհավորում է հայ ժողովրդին

ՀԱԿ-ը շնորհավորում է հայ ժողովրդին
24.04.2018 | 00:52

ՀԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։ Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար։

Սա կարևորագույն, սակայն ընդամենը առաջին քայլն է։ Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում, և նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական Հայրենիքի կառուցման գործին։ Ներկա պահի գլխավոր խնդիրը պետության կառավարելիության և իշխանության սահուն փոխանցման ապահովումն է:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ