ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը

Նախագահ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը
24.04.2018 | 00:53

Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ