ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին

Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
24.04.2018 | 00:59

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ