ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հեղափոխության առաջին փուլն ավարտված է

Նիկոլ Փաշինյան. Հեղափոխության առաջին փուլն ավարտված է
24.04.2018 | 01:02

«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ խնդրում եմ՝ նորից լիազորելու վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու ժողովրդին իշխանությունը անցնցում փոխանցելու շուրջ»` Հանրապետության հրապարակում ելույթի ավարտին ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ապրիլի 24-ին, եթե արտառոց ոչինչ չպատահի, մեր գործողությունները նվիրում ենք, տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում` ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը առաջարկում ենք ժամը 15:00-ին այստեղից՝ Հանրապետության հրապարակից, իրար հետ քայլենք դեպի Ծիծեռնակաբերդ` մեր նահատակներին ասելու, մեր տառապած, մեր սրի քաշված, տնավեր արված, կոտորված ժողովուրդ` դու այլևս հաղթող ես և դու այլևս անպարտ ես»:

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ