Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթած, հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիրներին և Սարդարապատի հերոսներին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Քառօրյա պատերազմի զոհերին, և մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի Մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, Հայաստանի ժողովուրդ, և այլևս որևէ մեկը չի կարող քեզնից այդ հաղթանակը խլել»: