Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության հստակ չափանիշ է, բրիտանական BBC-ին տված հարցազրույցում ասել է հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը։ «Դա կամրապնդի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերը մեծ աշխատանք ունեն անելու»,- ասել է նա: