ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Օրինաց երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ

«Օրինաց երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ
24.04.2018 | 01:07

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հայտարարություն է տարածել` կոչ անելով «անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին». «Վերջին մեկ շաբաթվա «Օրինաց երկիր» կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը: ՈՒստի, հայտարարում եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ:


Օգտվելով առիթից` կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել համաժողովրդական շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում` ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին»,- ասված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունում:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ