ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ ԽՎ. Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին

ԵԱՀԿ ԽՎ. Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին
24.04.2018 | 01:08

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին:

«Ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին: Ես կրկին կոչ եմ անում հանդարտության, կոչ եմ անում բոլոր կողմերին պատասխանատու գործողությունների՝ ի շահ բոլոր հայերի»,- նշել է Ծերեթելին:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ