ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսել են

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսել են
24.04.2018 | 13:34

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զանգահարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ