ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանրահավաքում 36-ամյա տղամարդ է մահացել

Հանրահավաքում 36-ամյա տղամարդ է մահացել
24.04.2018 | 13:46

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում 36-ամյա տղամարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։


Նախարարությունը հավելում է նաև, որ 1 տղա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով երեխային տարել է մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ