ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը
24.04.2018 | 13:48

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ կլինեն Ստամբուլում` հայտնում է «Ակօսը»: Միջոցառումները կկազմակերպի Մարդու իրավունքների ընկերության «Ընդդեմ ռասիզմի և խտրականության» հանձնաժողովը: Այս անգամ ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Սուլթանահմեթի հրապարակում, որտեղից հավաքվածները կշարժվեն դեպի Հայդարփաշայի կայարան, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ տարել էին հայ մտավորականներին:

Շիշլիի հայկական գերեզմանատանը կոգեկոչեն 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը, 19:15-ին բոլորը կհավաքվեն կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ