ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիչարդ Միլզ. Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար

Ռիչարդ Միլզ. Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար
24.04.2018 | 19:25

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։ «Պետք է գովեստով արտահայտվեմ նաև անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որ վերջին 11 օրերին մեծ զսպվածություն ցուցաբերեցին»,- ասել է դեսպանը: Նա ավելացրել է, որ, այնուամենայնիվ, եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով:


Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզը ճեպազրույցում անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին, նշելով, որ նա իրական առաջնորդի նման գործեց՝ լսելով Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացնելով այդ բարդ որոշումը:


«Առաջիկա օրերին մենք կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ։ Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված շարունակել երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ։ Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար»,- իր խոսքն ամփոփեց դեսպանը։

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ