Կրեմլը գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի և քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի:
«Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվեն կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: