ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարում է, որ տեղին չէ համեմատել ՈՒկրաինայում տեղի ունեցած և Հայաստանում այժմ տեղի ունեցող իրադարձությունները: «Ես զուգահեռներ չէի անցկացնի, որովհետև իրավիճակը բոլորովին այլ է և դժվար թե այստեղ կարելի է ուղիղ զուգահեռներ անցկացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նրա խոսքով` դեռ պետք է վերլուծել այս իրավիճակը:
«Մենք իրավիճակին շատ ուշադիր հետևում ենք: Հիմա կարող եմ ասել, որ ՈՒկրաինայի հետ որևէ ասոցիացիաներ անելը տեղին չէ»,- ընդգծել է Պեսկովը: