ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժոնաթան Լաքոտ. Ապրիլի 24-ը կարևոր օր է նաև Ֆրանսիայի համար

Ժոնաթան Լաքոտ. Ապրիլի 24-ը կարևոր օր է նաև Ֆրանսիայի համար
24.04.2018 | 19:32

Ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է Ֆրանսիայի համար` ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Շատ կարևոր է ունենալ 1915-ի զոհերի հիշատակի և խոկման օր: Այն կարևոր օր է Ֆրանսիայի համար, քանի որ այս տարի ապրիլի 24-ը ազգային հիշատակման օր է: Ցեղասպանության հիշատակման օրը ոչ միայն հայերի, այլ համաշխարհային հիշատակման օր է»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ