Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև: Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև:
Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին: