Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ` ասված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Նախագահ Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը: