ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը գնաց Օբամայի նվիրական ոտնահետքերով

Դոնալդ Թրամփը գնաց Օբամայի նվիրական ոտնահետքերով
25.04.2018 | 09:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառակապակցությամբ՝ հետևելով Բարաք Օբամայի օրինակին:


«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ մեկևկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք վերհիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և սգում կորսված կյանքերի, բազմաթիվ տառապյալների համար», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում: «Այս պահին մենք նաև ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որոնք ջանքեր են գործադրել՝ վերջ դնելու բռնություններին, և նրանց, ովքեր նպաստել են վերապրածներին օժանդակելուն և համայնքները վերականգնելուն, այդ թվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի, որը բռնություններին վերջ տալու ուղիներ էր փնտրում և ավելի ուշ Մերձավոր Արևելքի Օգնության հիմնադրամի միջոցով գումարներ էր հանգանակում հայ ժողովրդին օգնելու համար: Մենք խորին հարգանքով ենք նշում հայ ժողովրդի տոկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին ԱՄՆ- ում և անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում», - հայտարարում է Դոնալդ Թրամփը:


«Հարգելով նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև խորհում ենք մեր հանձնառության մասին՝ երաշխավորելու, որ նման վայրագությունները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք անցյալի ցավոտ էջերը ճանաչելու և դրանց հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժողական ապագա ստեղծելու ուղղությամբ», - ասված է ուղերձում: «Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ աշխարհով մեկ՝ հարգելով զոհվածների հիշատակը, և հանձնառու ենք աշխատել միասին՝ կառուցելու ավելի լավ ապագա», - իր ուղերձը ամփոփում է Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ