ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը
25.04.2018 | 09:53

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները։
«Ես այսօր Կարեն Կարապետյանին, Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասրյանին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ։

Նաև նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները։ Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Չի կարող վարչապետ նշանակվել ՀՀԿ որևէ ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության», - ասել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում։ «Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»,- ասել է Ն.Փաշինյանը:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ