ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե նույնիսկ լքի ՀՀԿ-ն

Նիկոլ Փաշինյան. Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե նույնիսկ լքի ՀՀԿ-ն
25.04.2018 | 09:55

Հնարավոր է՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համարվի վարչապետի թեկնածու, եթե լքի ՀՀԿ-ն հարցին միջազգային լրագրողներին տված ասուլիսում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կարճ. «Ոչ»։ Նա նաև ասաց, որ կարճ ժամկետում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում։ «Պետք է բարեփոխվի մեր ընտրական համակարգը, որպեսզի երաշխավորվի ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը», - ասաց Փաշինյանը։


Հարցին, թե հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկվի հրաժարական տված նախկին վարչապետը, Փաշինյանը կրկնեց բազմիցս արված հայտարարությունը. «Վենդետա չի լինելու։ Լինելու է օրիանականություն»։ Մյուս հարցին, թե արդյոք օրինականությունը չի ենթադրում պատիժ, Փաշինյանը պատասխանեց, որ ենթադրում է, բայց պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը։

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ