ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կան խնդիրներ

Փաշինյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կան խնդիրներ
25.04.2018 | 09:56

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, այն դեպքում երբ իր թիմը գա իշխանության։


«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին կարող են պատասխանել միատեսակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան»: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ոչ թե քննադատել, այլ լուծել այդ խնդիրները երկխոսության միջոցով։ Լրագրողի խնդրանքով նա մատնանշել է հայ-ռուսական հարաբերություններում, իր խոսքով, գոյություն ունեցող մի քանի խնդիր. «Նախևառաջ այդ խնդիրները կապված են մեր տարածաշրջանի հետ, խնդիրներ կան նաև Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, օրինակ՝ հայ վարորդները խնդիրներ ունեն վարորդական վկայականների հետ։ Այդ հարցը արդեն մեկ տարի է՝ չի լուծվում։ Մեկ այլ խնդիր է, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, ես կարծում եմ, որ այդպիսով խախտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը։ Հայ-ռուսական հարաբերություններում կան նաև տնտեսական խնդիրներ։ Ես կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է ուղղակի ջանք գործադրել, պետք է համբերատար լինել ու դրական տրամադրվածություն ունենալ»:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ