ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Չի բացառվում, որ մեր կառավարության կազմում ընդգրկվեն նաև այլ ուժերի ներկայացուցիչներ

Նիկոլ Փաշինյան. Չի բացառվում, որ մեր կառավարության կազմում ընդգրկվեն նաև այլ ուժերի ներկայացուցիչներ
25.04.2018 | 09:57

Մենք պատրաստ ենք ղեկավարել երկիրը և առաջնորդել դեպի ապագա` միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են ղեկավարել կառավարությունը և ունեն թիմ։ «Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին և, կարծում եմ, միակ կարևոր պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ կառավարությունը, ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը ունի մեծ պոտենցիալ ու մեծ թիմ՝ դա անելու համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա չբացառեց, որ իրենց կառավարության կազմում կներառեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։

«Նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից, այլ ուժերից և այլն։ Մենք բաց ենք բանակցությունների համար և եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, կքննարկենք դա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե բանակցությունների ընթացքում կդադարեցվեն փողոցային ցույցերը մինչև բանակցություններն ավարտվեն, Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ որևէ ընդմիջում չի լինի, «մինչև թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտ չունենա»։ «Մենք այս պահին տիրապետում ենք Հայաստանում իրավիճակին և կարող ենք ցանկացած պահի մասսայական միջոցառում անցկացնել», - հավելեց նա:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ