ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր օրակարգը պարզ է. ՀՀԿ-ից որևէ թեկնածու չի կարող լինել վարչապետ

Նիկոլ Փաշինյան. Մեր օրակարգը պարզ է. ՀՀԿ-ից որևէ թեկնածու չի կարող լինել վարչապետ
25.04.2018 | 09:58

ՀՀԿ-ից որևէ մեկը չի կարող լինել վարչապետի թեկնածու` միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պնդում ենք, որ բանակցություններում մասնակցելու է վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը և ԱԺ մեծամասնության ղեկավարը։ Մեր օրակարգը պարզ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, որը կայացավ, այնուհետև ժողովրդի թեկնածուի նշանակումը վարչապետի պաշտոնում, և ես պնդում եմ, որ ՀՀԿ-ից որևէ թեկնածու չի կարող լինել վարչապետի թեկնածու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` «Ես հույս ունեմ, որ իշխող կուսակցությունը և հրաժարական տված կառավարությունը կհասկանան, որ ընդդիմանալ պետք չէ և պետք չէ փորձել պահել իշխանությունը», - հավելեց ընդդիմադիր գործիչը։ Նա նաև ընդգծեց, որ բանակցությունների միակ թեման լինելու է իշխանության անցնցում փոխանցումը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ