ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում
25.04.2018 | 13:47

Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում` երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

Պետդեպարտամենտը հորդորում է բոլոր կողմերին՝ «ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում՝ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը օրենքի գերիշխանությանը հավատարիմ մնալով»: «Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում», - ասել է Նաուերթը:


«Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավվումը երկխոսությունում՝ ուղղված ժողովրդավարական և խաղաղ միջոցներով իր ինքնիշխան ապագան կերտելուն», - հայտարարում է Պետդեպարտամենտը:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ