ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք»

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք»
25.04.2018 | 17:55

Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Աժ խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև դա պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի` այսօր երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասել է ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նա գտնում է, որ ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում և խորհուրդ է տալիս չանել դա։

ՀՀԿ-ն փորձում է Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և կարծում է` ժողովուրդն այնքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մեկ ուրիշ հանրապետականով փոխարինելու։ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, թե ինքն ինչ է ասում։ «Իրենք իշխանություն չեն Հայաստանում և չպետք է լինեն, այսքան բան»` ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ՀՀԿ-ի կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կբոյկոտվենք` «ակտիվ բոյկոտի միջոցով, այսինքն՝ այդ ընտրությունները չեն կայանա»։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ