ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում

Պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում
25.04.2018 | 17:57

Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ։

«Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»`ասված է ռեկտորների խորհուրդի հայտարարությունում:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ