Դսեղ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղ գյուղի խաչմերուկը։
Նրանք իրենց ձայն են բարձրացնում և միանում Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ Ոստիկաններն առանձնապես չեն միջամտում, միայն ժամանակ առ ժամանակ հորդորում են փողոցը բաց պահել։
Մոտ հազար ցուցարարներ փակել են մայրուղու Բագրատաշեն -Նոյեմբերյան հատվածը։