ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը մոտ ժամանակում կկարգավորվի

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը մոտ ժամանակում կկարգավորվի
25.04.2018 | 18:02

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, ասել է, թե նախկինի պես գտնում են, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս է հայտնել, որ հայ բարեկամները մոտ ժամանակում համաձայնեցված որոշման կհանգեն: «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ