ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն
26.04.2018 | 21:22

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն և հավանաբար նորից կգլխավորի կուսակցությունը` հայտարարել է կուսակցության ներկա ղեկավար, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում Կվիրիկաշվիլին հանդիպել է խմբակցության անդամների ու ղեկավարների հետ և ասել, որ խնդրել է Բիձինա Իվանիշվիլուն՝ վերադառնալ ու գլխավորել կուսակցությունը: «Անհրաժեշտ է ուժեղացնել «Վրացական երազանքը»: Ներկուսակցական գործընթացները շատ կարևոր են մեզ համար, պետական լուրջ հարցերի շուրջ կարևոր է պահպանել միասնականությունը: Բոլորի համար ակնհայտ է, թե որքան մեծ է Բիձինա Իվանիշվիլու գործոնը մեր թիմի համար: Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ ես նրան, մեր կուսակցության հիմնադրին, առաջարկել եմ, խնդրել եմ գլխավորել կուսակցությունը և ես ուրախ եմ, որ նա համաձայնել է»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին:


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու պաշտոնավարման ժամկետը սպառվում է․ այս տարվա աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Նախագահը Վրաստանում սահմանափակ լիազորություններ ունի, երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Բիձինա Իվանիշվիլին դարձավ վարչապետ, բայց 2013-ին նա հրաժարական տվեց և հեռացավ քաղաքականությունից, հայտարարելով, թե իր հիմնական խնդիրը կատարել է:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ