ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ

Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ
26.04.2018 | 21:32

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում երկու երկրների պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ