ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում դրվատանքի խոսքեր են հնչել Հայաստանի ժողովրդի հասցեին

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում դրվատանքի խոսքեր են հնչել Հայաստանի ժողովրդի հասցեին
27.04.2018 | 12:21

ԱՄՆ-ը դրվատել է Հայաստանի ժողովրդին՝ երկխոսության մեջ մտնելու և սեփական ինքնիշխան ապագան ժողովրդավարական ու խաղաղ մեթոդներով ամրապնդելու համար: Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, երբ քննարկման է դրվել Հայաստանում ստեղծված իրավիճակը, կառույցում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանը հայտարարել է. «Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ու նրա առաջնորդների համար, որոնք ձեռնամուխ են եղել նոր կառավարության ձևավորմանը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել երկխոսությանը կառուցողական ձևով՝ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում»:

ԱՄՆ դեսպանը վերահաստատել է՝ Վաշինգտոնը անհամբեր է սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: «Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»,- հայտարարել է նա՝ գովասանքի խոսքեր հնչեցնելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին՝ հրաժարականի և հայ-ամերիկյան ամուր հարաբերություններում ավանդի համար:
«Մենք ողջունում ենք թե ոստիկանությանը, թե խաղաղ հավաքների իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերելու և երաշխավորելու համար, որպեսզի վերջին երկու շաբաթների իրադարձությունները լինեն հիմնականում խաղաղ և առանց բռնությունների»,- ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը հատուկ ընդգծելով՝ «Փաստը, որ անցած մի քանի շաբաթներին խոշոր բռնություն չարձանագրվեց, քաջալերող է»:

«Մենք շարունակում ենք հորդորել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն, խուսափել իրավիճակի որևէ սրացումից ու բռնի գործողությունից: Մենք ի գիտություն ենք ընդունում, որ իշխանությունները հետաքննություն են սկսել ըստ հաղորդումների, լրագրողների ու ցուցարարների դեմ իրականացված բռնության մի քանի դեպքերի շուրջ և ակնկալում ենք այդ միջադեպերի շուրջ ամբողջական ու թափանցիկ իրավական գործընթաց»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանը:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ