Դաշինքը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում և միտված է երկխոսության, որովհետև այժմ հարաբերություններում լարվածությունը շատ մեծ է` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ ապրիլի 27-ից առաջ մամուլի ասուլիսում:
«Մենք պատրաստում ենք ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը և միտված ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, փաստը, որ լարվածությունն այսօր մեծ է, փաստարկ չէ երկխոսության դեմ, այլ փաստարկ է հօգուտ երկխոսության շարունակման: Երբ տեղի են ունենում ընդգրկուն զորավարժություններ և ակտիվ ռազմական գործունեություն է ծավալվում, շատ կարևոր է խուսափել հնարավոր միջադեպերից»,- ասել է նա և հիշեցրել, որ ՌԴ- ՆԱՏՕ ռազմական շփումների շրջանակներում անցյալ շաբաթ Բաքվում տեղի է ունեցել ՌԴ զինուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտիի հանդիպումը։