ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել ԱՄՆ-ի դեմ

Համենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել ԱՄՆ-ի դեմ
27.04.2018 | 12:24

ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ: «Իրանը հաջողությամբ դիմակայում է ԱՄՆ-ի և մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել»,- հայտարարել է Համենեին:
Հոգևոր առաջնորդը նշել է, որ «մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն Ամերիկայի և բռնացող մյուս երկրների դեմ»։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ