Թուրքական ընդդիմության նախագահի պաշտոնի միասնական թեկնածու գտնելու փորձերը՝ ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, տապալվել են` հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Թուրքական լրատվամիջոցները պնդում էին, որ Գյուլը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու նախագահական ընտրություններում: Գյուլը Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախորդն է եղել երկրի նախագահի պաշտոնում` 2007-2014 թվականներին:
Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը չորեքշաբթի հայտարարել է, որ կուսակցությունը Գյուլին չի դիտարկում որպես նախագահական ընտրություններում իր թեկնածուի: