ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը Լոնդոնում հանդիպել է Մեյի հետ

Ալիևը Լոնդոնում հանդիպել է Մեյի հետ
27.04.2018 | 22:58

Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների նավթային ընկերությունների միջև մի շարք տնտեսական փաստաթղթերի ստորագրում:


Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերության և բրիտանական British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրով կողմերը համատեղ հետախուզություն կիրականացնեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հյուսիսային մասում: «Մի շարք բրիտանական ընկերություններ երկար տարիներ աշխատում են Ադրբեջանում, SOCAR-BP համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում», - Մեյի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը:


Մեծ Բրիտանիան համարվում է Ադրբեջանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը: SOCAR-ի և British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրերից մեկը, որով կողմերը շահագործում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, Ադրբեջանում տվել են «Դարի պայմանագիր» անվանումը: Փաստաթղթի համաձայն՝ 2019-ից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ