ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»` ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում: Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման և Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: