ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից

Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից
27.04.2018 | 23:00

Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից. «Եղել են բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:

Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս, Սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին»:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ